News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Մյունխենի հրաձիգը»՝ իրանական ծագմամբ 18-ամյա գերմանացի Ալի Դավիդ Սոնբոլին ծայրահեղ աջ է եղել եւ հպարտացել, որ Ադոլֆ Հիտլերի հետ նույն օրը՝ ապրիլի 20-ին է ծնվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Frankfurter Allgemeine Zeitung-ը:

Երիտասարդի շրջապատի անձանց խոսքով՝ Սոնբոլին հպարտացել է, որ արիացի է: Նացիստները հենց Իրանն էին համարում արիացիների հայրենիքը, իսկ գերմանացիներին Հիտլերը նրանց ժառանգներն էր համարում: Իսկ թուրքերին եւ արաբներին Սոնբոլին ատել է՝ «իրեն նրանցից վեր համարելով»:

Այսպիսով, ըստ պարբերականի, քննիչները ենթադրում են, որ այդ պատճառով է Սոնբոլին մտածված կերպով կրակել արտաքինով օտարերկրացիների նման մարդկանց ուղղությամբ: Հրաձիգի բոլոր 9 զոհերը միգրանտներ են եղել, 6-ը՝ 14-17 տարեկան անչափահաս, երկուսը՝ 19 եւ 20 տարեկան: Երեք պատանիները թուրքական արմատներ են ունեցել, իսկ 45-ամյա կինը նման է եղել թրքուհու:

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Մյունխենի առեւտրի կենտրոններից մեկում Սոնբոլին կրակ էր բացել մարդկանց ուղղությամբ՝ սպանելով 9 մարդու եւ վիրավորելով 35-ի: Դրանից հետո հրաձիգն ինքնասպան է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ