News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ազատության հրապարակում մեծ բազմություն է հավաքվել՝ ի պաշտպանություն ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի։

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, մարդիկ վիճել են ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հետ, նրան մեղադրել հուլիսի 26-ի հանրահավաքը տուն ուղարկելու եւ իշխանությունների կամքը կատարելու մեջ։ Հայրիկյանը ոչ պակաս բորբոքված հայտարարում էր, թե իրեն մեղադրողները «ԿԳԲ-ի ագենտներ են, որոնք կատարում են Սերժ Սարգսյանի հրահանգը»։

Ալբերտ Բաղդասարյանը հայտարարեց, թե նախաձեռնող խումբը «գլխատվել է», ամեն րոպե կարող են բերման ենթարկել իրեն եւ խմբի՝ ազատության մեջ մնացած անդամներին։ Նա խոստովանել է, որ նախաձեռնող խումբը հեղինակության կորուստ է ունեցել երեկ կատարած քայլերի համար, սակայն պնդել է, թե այդկերպ կանխել են իշխանությունների սադրանքը։ Նա նշել է, որ հույս ունեն, թե իրենց կմիանան ԱԺ պատգամավորները, որոնք անձեռնմխելիություն ունեն։ Բաղդասարյանը կոչ է արել եվրոպական երկրներին եւ Միացյալ Նահանգներին՝ խելքի գալ, աջակցել ընդդիմությանը, այլապես Ռուսաստանը նրանց դուրս կմղի Հարավային Կովկասից։

Նշենք, որ հավաքվածները պահանջել են, որ հրապարակ գա եւ բեմ բարձրանա ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Բաղդասարյանը նշել է, թե ամեն օր, ժամը 19։30-ին պետք է հավաքվել Ազատության հրապարակում՝ անկախ նախաձեռնող խմբից։ Դա նույնպես հարուցել է հավաքվածների դժգոհությունը, նրանք երթ են պահանջել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ