News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն իրավունք ունի պաշտպանել իր շահերը եւ միջազգային իրավունքի նորմերն օգտագործելով՝ Ուկրաինայից պահանջել վճարել 3 մլրդ դոլարի պարտքը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ ռուսական կողմն իրավունք ունի միջազգային-իրավական հարթության վրա համապատասխան կերպով արձագանքել՝ նպատակ ունենալով պաշտպանել իր շահերը, այս դեպքում՝ ինքնիշխան, կոմերցիոն: Պեսկովն ընդգծել է, որ առայժմ որեւէ որոշում չի կայացվել:

Հուլիսի 26-ին Ուկրաինայի ֆինանսների նախարար Ալեքսանդր Դանիլյուկը հայտարարել էր, որ Կիեւն անհրաժեշտ չի համարում Ռուսաստանին վերադարձնել 3 մլրդ դոլարի չափով պարտքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ