News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Հասարակությունը բաժանվել է երեք չափազանց անհավասար մասերի՝ զինյալների գործողությունների պաշտպաններ (մեծամասնություն), ոստիկանության գործողությունների պաշտպաններ (փոքրամասնություն) եւ սթափ մարդիկ (ճնշող փոքրամասնություն)։ Առաջին երկուսի դիրքորոշումը պարզ է՝ եթե դու հալած յուղի տեղ չես դնում Ալեք Ենիգոմշյանի բացատրությունները կրակոցների, վիրավորների եւ պատանդների մասին, ուրեմն դու տականք ես, ռեժիմի սպասարկու։

Եթե դու «բացեր ես տեսնում» կատարվածի վերաբերյալ Աշոտ Ահարոնյանի վարկածի մեջ, ապա դու դարձյալ տականք ես, արդարացնում ես պետության դեմ կատարված հանցագործությունները։ Բայց մի րոպե... թե մեկը, թե մյուսը ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ԵՆ դեպքերը ներկայացնել այս կամ այն ձեւով, նրանք հակամարտության կողմերն են։ Ինչո՞ւ ես պետք է նրանց անվերապահորեն հավատամ, միայն այն պատճառով, որ չեմ սիրում իշխանություններին կամ Ժիրայր Սեֆիլյանի՞ն։

Ատացվում է, որ ես պետք է երկրպագուն լինեմ կամ ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի, կամ ծեծող-ջարդող, գործ սարքող եւ անկապ «բերման ենթարկող» ոստիկանների։ Մեկը սեւ է, մյուսը սպիտակ։ Իսկ չի՞ կարելի արդյոք ընդհանրապես դեմ լինել բռնությանը՝ ում կողմից էլ այն կիրառվի, ընդհանրապես դեմ լինել ապօրինի զենքին եւ դրա կիրառմանը, ով էլ դա անի՝ Լիսկայի թիկնապահնե՞րը, թե՞ «Սասնա ծռերը»։ Ընդհանրապես դեմ լինել զենքի ուժով քաղաքական հարցերի լուծմանը՝ լինի դա 1996 թվականի սեպտեմբերի 25-ին, 2004 թվականի ապրիլի լույս 13-ի գիշերը, 2008 թվականի մարտի 1-ին, թե 2016 թվականի հուլիսի 17֊-ին։ Ընդհանրապես կողմ լինել ժողովրդավարությանը,  լայնախոհությանը, ներողամտությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ