News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննադատել է ԱՄՆ նախագահի թեկնածու հանրապետական Դոնալդ Թրամփին այն բանի համար, որ նա «քծնում է» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նա չի լսում Բալթիկայից մինչեւ Բիրմա միլիոնավոր տղամարդկանց, կանանց եւ երեխաներին, որոնք մինչ այժմ սպասում են, որ Ամերիկան կլինի ազատության, արժանապատվության եւ մարդու իրավունքների լույս: Նա քծնում է Պուտինին, բարձր է գնահատում Սադամ Հուսեյնին  (Իրաքի նախկին նախագահ) եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ասում է, որոնք մեզ հետ են եղել սեպտեմբերի 11-ին (ահաբեկչություններից հետո), որ նրանք պետք է վճարեն, եթե մեր պաշտպանությունն են ցանկանում»,- ասել է Օբաման՝ ելույթ ունենալով Ֆիլադելֆիայում ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համագումարում:

Վերջին ժամանակներս որոշ ամերիկյան լրատվամիջոցներ սկսել են գրել Պուտինի նկատմամբ Թրամփի համակրանքի մասին եւ պնդել, թե հանրապետականները կապ են հաստատել ռուսական իշխանությունների հետ։  ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը խուսափում է ցանկացած գործողությունից, որը կարելի է մեկնաբանել որպես այլ պետությունների ընտրական գործընթացներին միջամտելու փորձ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ