News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օկինավայի Գիտատեխնիկական ինստիտուտի գիտնականները մրջյունների երկու նոր տեսակներն անվանակոչել են ի պատիվ «Գահերի խաղ» սերիալի վիշապների, փոխանցում է The Guadian-ը:

Նոր Գվինեայում ապրող եւ Pheidole դասին պատկանող մրջյունների երկու նոր տեսակն անվանվել են «Դրոգոն» (Pheidole drogon) եւ «Վիզերիոն» (Pheidole viserion): Այս անուններն են կրում ամերիկյան «Գահերի խաղ» սերիալի Դեյեներիս Թարգարիեն հերոսուհու վիշապները
Նշվում է, որ մրջյունների նոր տեսակները կարող էին այդ անուններն ստանալ արտաքին տեսքի նմանության համար: Մրջյունները սեւ են եւ սրծայր բեղիկներով, որոնք տեղադրված են մեջքին: Գիտնականների խոսքով՝ փշերը միջատներին թույլ է տալիս պաշտպանվել գիշատիչներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ