News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետի` Հայաստանի մարզեր այցեր իրականացնելու հանձնարարականի շրջանակում հուլիսի 27-ին կայացել է ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի աշխատանքային այցը Վանաձոր քաղաք եւ հանդիպումը Լոռու մարզպետարանում:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի հիմնական ուղղությունները եւ խնդիրները, փոխհարաբերություններն անմիջական հարեւանների, ինչպես նաեւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի, ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի հետ:

Աշոտ Հովակիմյանը պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերում էին ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, սիրիական ճգնաժամին, ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված ՀՀ նախաձեռնություններին:

Տպել
Ամենաշատ