News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը:

«Քիչ առաջ եմ հանդիպել իմ պաշտպանյալին, նա ինձ ասաց, որ իր հայրենիքի համար է պայքարում: Ինչ վերաբերում է ոստիկանության տարածած հաղորդագրությանը հուլիսի 26-ի գիշերը տեղի ունեցածի վերաբերյալ, երբ Պետրոսյանը վիրավորվել է, իրականությանը չի համապատասխանում: Աշոտ Պետրոսյանն ինձ ասել է, որ ոստիկանների դեմ որեւէ հարձակում կամ գործողություն իրենք չեն արել»,- ասաց Արայիկ Պապիկյանը:

Փաստաբանի խոսքով՝ Պետրոսյանի վիճակը բավարար է, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում համապատասխան բուժօգնություն է ստանում:

Նշենք, որ Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Նա կալանավորված է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ «Սասնա ծռեր» խմբավորման հայտարարության՝ հուլիսի 26-ին ժամը 02:00-ի սահմաններում տարածքին հարակից ոստիկանական պատնեշից կրակ են բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել են «Սասնա Ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը եւ Հովհաննես Հարությունյանը:

Ոստիկանությունն էլ հայտարարել է, որ ժամը 01.00-ի սահմաններում գնդի տարածքից դուրս է եկել ոստիկանության «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան ու շարժվել ոստիկանության Էրեբունու բաժնի ուղղությամբ՝ դեպի արգելապատնեշում կանգնած ոստիկանական շղթան։ Մեքենան ընդհուպ մոտեցել է շղթային, ի պատասխան՝ հնչել են կրակոցներ, որոնց իրավապահները չեն պատասխանել։ Հրաձգության հետեւանքով մեքենայում գտնվող երեք անձանցից երկուսը ոտքերի վնասվածքներ են ստացել եւ նահանջել գնդի տարածք։ Ներկայումս երկու վիրավորները՝ Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը, գտնվում են հիվանդանոցում եւ ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ