Հուլիսի 22-ին, ժամը 16.20-ին, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Աճառյան եւ Շահինյան 3-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 69-ամյա Լիդիա Լեւենտովային, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ hուլիսի 24-ին, ժամը 18-ին, Լ. Լեւենտովան հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն: