News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի լրատվամիջոցների ներկայացուցիչները հուլիսի 27-ին հանդիպել են Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քաղաքական բյուրոյի մշտական կոմիտեի անդամի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Պեկինում հուլիսի 26-ին բացված «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» ֆորումի շրջանակում:

Լյու Յունշանը տարբեր երկրների լրատվամիջոցներին կոչ է արել խորացնել համագործակցությունը եւ շփումները «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» նախաձեռնության շրջանակում: Նա նշել է, որ Չինաստանը պատրաստ է նախագծի բոլոր երկրների հետ կիսվել իր փորձով: Նրա խոսքով՝ նախաձեռնությունը տարբեր երկրներում մեծ ոգեւորությամբ է ընդունվել:

Հանդիպմանը նաեւ մասնակցել են Չինաստանի խոշորագույն թերթերից մեկի «Ժենմին ժիբաո»-ի ներկայացուցիչները:

Մասնակիցները եկել են այն եզրակացության, որ «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» նախագիծը համապատասխանում է տարածաշրջանային եւ միջազգային համագործակցության ժամանակակից միտումներին։

Ֆորումի շրջանակներում ելույթ են ունեցել համաշխարհային լրատվամիջոցների՝ Reuters, Associated Press, La Agencia EFE գործակալությունների, El Mundo պարբերականի ներկայացուցիչները։

Նշենք, որ շ հուլիսի 26-ին պաշտոնապես աշխատանքն է սկսել «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» մեդիահամագործակցության ֆորումը, որը կազմակերպվում է Չինաստանի «Ժենմին Ժիբաո» պետական լրատվամիջոցի հրավերով: Հայաստանից կոնֆերանսին մասնակցում են NEWS.am եւ Նոյյան Տապան գործակալությունները:

Ֆոտո՝  «Ժենմին Ժիբաո»

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ