News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանի Խորենացի փողոցում հուլիսի 27-ին քաղաքացիներին բերման ենթարկելը նպատակ ուներ կանխել բազմամարդ խաղաղ հավաքը: Այս մասին այսօր` հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Նոր Հայաստանի» խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը:

«Հուլիսի 26-ի բազմամարդ երթը մեծ խուճապ առաջացրեց ռեժիմի մոտ: Հաջորդ օրը Խորենացի փողոցից բերման ենթարկվեցին քաղաքացիներ, նույնիսկ այլ երկրների քաղաքացիներ, այդ թվում կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը: Բերման ենթարկվեցին նաեւ Հակաճգնաժամային խորհրդի անդամների մեծ մասը: Այս պահի դրությամբ խորհրդի երեք անդամներ են ձերբակալված, կարելի է ասել, որ իշխանությունները նրանց պատանդ են վերցրել, որպեսզի կանխարգելեն մեծածավալ շարժման զարգացումը»,-ասաց նա:

Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի ձերբակալումով դժվարին իրավիճակ է ստեղծվել, քանի որ Ալեք Ենիգոմշյանը կամուրջ էր հանդիսանում  ապստամբների եւ հանրության միջեւ. «Այս պահի դրությամբ այդ ֆունկցիայի բացակայությունն անբարենպաստ վիճակ է ստեղծում: Պահանջում ենք, որ նա եւ մյուս բերման ենթարկվածներն անհապաղ ազատ արձակվեն: Քաղաքացիների վստահությունը կրող մարդիկ մեկուսացվում են եւ ավելի բարդ է դառնում այդ գործընթացը կառավարելն ու հսկելը, սակայն, մենք շարունակելու ենք մեր պայքարը»:

Անդրիաս Ղուկասյանը քաղաքացիներին կոչ արեց այսօր ժամը 19:30-ին հավաքվել Երեւանի  Ազատության հրապարակում, քննարկել երկրում ստեղծված իրավիճակը եւ  հետագա քայլերը: Նա նշեց, որ դեռ պարզ չէ` դեպի Խորենացի փողոց երթ կլինի, թե ոչ:

Հակաճգնաժամային խորհրդի անդամ, երգահան Եղիշե Պետրոսյանն էլ նշեց, որ իշխանությունը ուժի ճանապարհն է ընտրել  եւ այդպիսով է փորձում լուծում տալ երկրում ստեղծված իրավիճակին. «Մենք չունենք Ազգային ժողով, քանի որ երկրում ստեղծված արտակարգ իրավիճակում Ազգային Ժողովը  ժամանակ չի գտնում: Մենք արտակարգ իրավիճակների ռեժիմում ենք եւ այս իրավիճակում գործում է  միայն ոստիկանությունն ու ԱԱԾ-ն»:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ի  ցերեկվանից քաղաքացիների էին բերման ենթարկում Խորենացի փողոցից: Բերման ենթարկվածների մեջ էին նաեւ նախաձեռնող խմբի անդամները, կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ