News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի կենդանաբանական այգիներում վեց ամսում սննդի պակասից 50 կենդանի է սատկել, հայտնում է BBC–ի ռուսական ծառայությունը։
Ազգային պարկերի աշխատակիցների արհմիության ղեկավար Մառլին Սիֆոնտեսի խոսքով՝ որոշ կենդանիներ սատկելուց առաջ երկու շաբաթ առաջ սնունդ չեն ստացել։ Կարակասի կենդանաբանական այգում առյուծներին եւ վագրերին մսի փոխարեն կերակրում էին մանգոյով եւ դդումով։

Վենեսուելայի կառավարության ներկայացուցիչները հերքում են, որ կենդանիների մահը կապ չունի սննդամթերքի պակասի հետ։
Այլ քաղաքներում կենդանաբանական այգիները ստիպված են տեղի ընկերություններից խնդրել միրգ, միս, բանջարեղեն նվիրաբերել կենդանիների համար։

Նշենք, որ Վենեսուելայում պարենամթերքի սուր դեֆիցիտ է գնաճի եւ նավթից ստացվող եկամուտների անկման ֆոնին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ