News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռերի»  անդամներ Գագիկ Եղիազարյանին եւ Արամ Հակոբյանին խոշտանգումների են ենթարկել: Այս մասին այսօր` հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Նոր Հայաստանի» խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը` նշելով, որ նման հայտարարություն է արել նրանց փաստաբան Լուսինե Հակոբյանը: Նա նշեց, որ Գագիկ Եղիազարյանի եւ Արամ Մանուկյանի մոտ մարմնական վնասվածքներ են հայտնաբերվել եւ փաստաբանը դիմել է, որպեսզի դատաբժշկական փորձաքննության ենթարկվեն նրանք:

«Եթե եղել են ԱԱԾ մեկուսարանում եւ նրանց նկատմամբ բռնություն է կիրառվել այդ ընթացքում, նշանակում է, որ Սահմանադրությունն այս երկրում չի գործում, իսկ եթե նրանց ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից հեռացնելու ժամանակ է եղել, դա էլ փաստում է, որ  նրանք ոստիկանությանը չեն հանձնվել, այլ բռնի ուժով են հեռացրել»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ ոստիկանության, հուլիսի 26-ի գիշերը ժամը 01.00-ի սահմաններում ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց:

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանն էլ այս առնչությամբ ներկայացրել է տեղի ունեցածի մասին որդու պատմածը, ըստ որի հուլիսի 26-ի ուշ երեկոյան Պավլիկ Մանուկյանը փորձել է բանակցել ոստիկանների հետ, որ իրենց տրամադրեն բժիշկ կամ վիրավորին տանեն բուժելու. «Այդ պահին ծանր գնդացրային զինատեսակից կրակ է բացվել Պավլիկ Մանուկյանի վրա: Որդին տեսնելով դա վազել է օգնության եւ նրա վրա եւս կրակ է բացվել: Հետո «Սասնա ծռերի» անդամներից մեկն էլ է վազել օգնության, նրան էլ են վիրավորել: Ծանր վիրավորված Պավլիկին եւ նրա որդուն փորձել են պատգարակներով օգնություն ցուցաբերել, ու նրանց (Գագիկ Եղիազարյանին եւ Արամ Հակոբյանին) այդտեղ «զախվատ» են արել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ