News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հուլիսի 28-ին Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանն իր հավատարմագրերը հանձնեց Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային:

Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ Իտալիայի նախագահը շնորհավորեց դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց նրան` հավաստիացնելով, որ Իտալիայի պետական ատյաններն իրենց աջակցությունը կբերեն Հայաստանի եւ Իտալիայի միջեւ հարաբերությունների զարգացմանն ուղղված դեսպանի նախաձեռնություններին:

Դեսպան Բաղդասարյանը վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում  հնարավոր բոլոր ջանքերը կներդնի՝ հայ-իտալական բարեկամական հարաբերությունները  եւ առկա համագործակցությունը էլ ավելի խորացնելու ու ամրապնդելու  ուղղությամբ:

Երկուստեք ընդգծվեց, որ երկու ժողովուրդների պատմական սերտ կապերն ու ընդհանուր արժեհամակարգը, ինչպես նաեւ Իտալիայում դարերի ներկայություն ունեցող հայ համայքը կարեւոր հիմք են հանդիսանում Հայաստանի եւ Իտալիայի միջեւ տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ