News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխանությունները տեղյակ են եղել Նորմանդիայում եկեղեցու վրա հարձակված երկրորդ ահաբեկչի՝ Սիրիա մեկնելու մտադրության մասին, բայց չափազանց ուշ են տեղեկացրել ֆրանսիական հատուկ ծառայություններին: Այս մասին հաղորդում է RFI-ն:

Խոսքն Աբդել Մալիք Պետիժանի մասին է: Թուրքիայի իշխանությունները նրան ձերբակալել են հունիսի 10-ին, իսկ այդ տեղեկությունը ուշ են փոխանցել ֆրանսիական իշխանություններին, որպեսզի նրանք կարողանայինք ահաբեկչին «S» ցանկում ներառել. այստեղ ներառվում են պետության անվտանգությանը պոտենցիալ վտանգ ներկայացնող անձինք:

Ըստ France Info-ի՝ Թուրքիան տեղեկությունը Ներքին անվտանգության հարցերի գլխավոր տնօրինությանը փոխանցել է միայն 15 օր անց, իսկ այդ ընթացքում երիտասարդին հաջողվել է թաքնվել: Ֆրանսիական հատուկ ծառայությունները ենթադրել են, որ Աբդել Մալիքը դեռեւս Թուրքիայում է կամ կարողացել է Սիրիա մեկնել, մինչդեռ հունիսի 11-ին նա ֆրանսիական տարածք է ժամանել:

Հիշեցնենք, որ Նորմանդիայում եկեղեցու վրա հարձակման հետեւանքով զոհվել է 86-ամյա քահանան, իսկ հարձակվողները ոչնչացվել են ոստիկանության կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ