News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվայում շատ են ցավում, որ ԱՄՆ-ն անազնիվ հնարքներ է կիրառում Դեմոկրատական կուսակցության սերվերների վրա հաքերային հարձակման գործում Ռուսաստանի հնարավոր մասնակցության հարցում: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Ապշած եմ Վաշինգտոնում վերջին օրերին տիրող վակխանալիայի առիթով, որը հակառուսական թունավոր լիցք է պարունակում: Մենք չափազանց ցավում ենք, որ Վաշինգտոնում որոշակի ուժեր նման անազնիվ հնարքներ են կիրառում՝ սեփական ներքաղաքական նպատակներին հասնելու համար»,- ասել է նա:

Ռյաբկովը տեղի ունեցածը նաեւ «սառը պատերազմի» ամենածանր էջերի կրկնություն է կոչել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ