News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան միշտ Ֆրանսիա կմնա: Մենք դադարում ենք լինել մենք, երբ իջնում ենք ստորությունների մակարդակի: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատասխանելով ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի քննադաատությանը, հայտնում է RFI–ն:

«Ֆրանսիան երբեք չի նահանջում, քանի որ Ֆրանսիան առաջվա պես հավատարիմ է իր իդեալներին, արժեքներին, սկզբունքներին, որոնք ճանաչված են ամբողջ աշխարհում: Մենք այլեւս ինքներս մենք չենք, երբ իջնում ենք ստորությունների մակարդակի: Դա կարող է ԱՄՆ-ում կատարվել »,- հայտարարել է Օլանդը, չտալով ամերիկացի միլիարդատիրոջ անունը :

Ֆլորիդայում մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը հայտարարել էր «Նրանց դուր չի գա այն, ինչ ես կասեմ, բայց տեսեք ինչ կատարվեց Նիսում : Դուք տեսաք, թե երեկ ինչ կատարվեց հոգեւորականի հետ : Ֆրանսիան այլեւս Ֆրանսիա չէ»

Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը իր թվիթերում գրել էր. #FranceisstillFrance и #Franceisstrong Mr. Trump ( Ֆրանսիան դեռ Ֆրանսիա է, ու Ֆրանսիան ուժեղ է, պարոն Թրամփ) : Ավելի վաղ Վալսը արդեն քննադատել էր ԱՄՆ հանրապետական կուսակցությունից առաջադրված թեկնածուին, բացի դրանից այս շաբաթ կառավարության ղեկավարը դատապարտել է ահաբեկչություններից հետո ֆրանսիացի աջ քաղաքական գործիչների մի մասը «թրամփականացումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ