News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կորսիկայի ազգայնականները առաջին անգամ են արձագանքել Ֆրանսիայում կատարված ահաբեկչություններին, որոնց համար պատասխանատվություն է ստանձնել ԻՊ խմբավորումը: Նրանք կոչ են անում Կորսիկայում բնակվող մուսուլմաններին «համատեղ դիմադրել իսլամական մոլեռանդներին» ու հավաստիացնում, որ Կորսիկայի տարածքում հարձակման ցանկացած փորձի կհետևի ամենադաժան պատասխանը:

Խոսքը մի փոքր խմբի մասին է, որը հոկտեմբերի 22-ին առանձնացել է Կորսիկայի ազգայնականների գլխավոր շարժումից՝ FLNC-ից: Ազգայնականները, որոնք անցյալում ահաբեկչություններ էին իրականացում, մայիսին հայտարարեցին, որ վայր են դնում զենքը:

Բացի դրանից հաաղորդագրության մեջ կա նաեւ նախազգուշացում Ֆրանսիային այն մասին, որ եթե Կորսիկայում կատարվի նման մի բան, ինչպես մայրցամաքային Ֆրանսիայում կատարվեց, ապա պատասխանատվության մեծ մասը կընկնի կառավարության ուսերին, քանի որ ըստ նրանց՝ կառավարությունը հոյակապ գիտի Կորսիկայում սալաֆիտյան շարժման ներկայացուցիչների գոյության մասին, որոնք ըստ նրանց թվով ութն են, հայտնում է RFI–ն:

Ուղերձի հեղինակները նաեւ կոչ են անում Կորսիկայի մուսուլմաական համայնքին օգնել արմատախիլ անել արմատական իսլամը այդ կղզում: Ազգայնականները ողջունում են Կորսիկայի Բալան ու Բաստիա տարածքների իմամների գործողությունները, որոնք թույլ չեն տվել, որ սալաֆիտյան քարոզիչներ մտնեն իրենց տարածք: Կորսիկայի ազգայնականների խումբը նաեւ վստահեցնում է, որ իրեն հաջողվել է կանխել ահաբեկչական գործողությունը կղզու տարածքում, որը ծրագրվում էր իրականացնել մի անհայտ մարդաշատ վայրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ