News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեիում քննկող զանգվածային անկարգությունների գործով նախօրեին՝ հուլիսի 28-ին, կալանավորվել է նաեւ Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի որդին՝ Արեգը: Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ Ոստիկանության ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ Սուրեն Իսկանդարյանը:

Նրա խոսքով, իրենք հանդիպել են Արեգի հետ, նա ներկայացրել է, որ իրեն բերման են ենթարկել Հանրապետության հրապարակից, մեքենայից իջնելիս: Ինչ-որ մեքենայով հետապնդել են, հետո երբ կանգնել է, քաղաքացիական անձինք ուղեկցել են ոստիկանություն, ապա տեղափոխել Կոտայքի մարզի ՁՊՎ: Այնուհետեւ նրան տարել են դատարան ու կալանավորել: «Ոչ մի փաստարկ չկա Արեգի դեմ, ոչ մի տեսագրություն, ինչ-որ խավար նկար է երեւում, որտեղ պարզ չի, որ Արեգը կա այնտեղ»,-ասաց Իսկանդարյանը:

Ասուլիսին ներկա Արշակ Սադոյանը նաեւ մանրամասներ ներկայացրեց՝ նշելով. «Իմ որդու հետ կապված ոչ մի փաստ չունեն: Ոչ ոք չի տեսել, որ Արեգը մեկին հարվածել է: Կա անորոշ մի նկար, որտեղ իր նման մի անձ է երեւում: Բայց քանի որ գլխարկով է, դեմքն էլ չի երեւում, որոշել են, որ Արեգն է: Զարմանալի է, որ այս կարգի ստորություն է թույլ տալիս ՀՀ բարձրագույն իշխանության  մարմնի ներկայացուցիչը: Ինձ ասացին փաստաբանի կարիք չկա, շուտով բաց ենք թողնելու: Երեկ առավոտից խոստացել են, որ ժամը 12-ին բաց կթողնեն: Աղվան Հովսեփյանն անձամբ է խոստացել, բայց նա սրիկայություն թույլ տվեց: Հետո ինձ զանգ է տվել փաստաբան Վարդան Զուռնաչյանն ու ասել, որ տանում են դատարան: Ասել են, որ Արեգը հրել է կամ բռնել ոստիկանի վահանը: Մարդուն դատել, 3-7 տարի սռոկ փորձել տալ նրա համար, որ ինչ-որ մեկի վահանից բռնել է, այն էլ չգիտեն ինքն է, թե ոչ, ծիծաղելի է:

Դատի ընթացքում, երբ մենք դատարանում էինք,  8-9 հոգով մտել են մեր տուն, ներկայացրել են խուզարկության վկայական, որտեղ նշված է եղել, որ փնտրում են Արեգ Սադոյանի հագին եղած շապիկն ու գլխարկը: Եկա տեսա, համակարգիչս չկա, առգրավել են: Նույն դատարանի թույլտվությամբ խուզարկել են Արեգի մեքենան, որի մեջ նրան ձերբակալել են: Քննիչն ինձ համարյա լացելով ասում է՝ ես ինչ անեմ, ինձ կարգադրել են: Անգամ մերժել են գրավով ազատ արձակել»:

Հարցին, թե ինչ է պատրաստվում անել, Սադոյանը պատասխանեց. « Նախ փորձելու եմ Հանրային խորհրդում քննարկման առարկա դարձնել, դատապարտող հայտարարություն ընդունել: Սա միայն իմ տղայի դեմ չի կապված, Լեւոն Բարսեղյանի դանակի պատմությունն էլ է ծիծաղելի:

Կա բարձրաստիճան իշխանավորների մի խումբ, որոնք աշխատում են, որ լարվածությունը ավելանա, բերելով փաստարկ, որ այս ինչ պետություն է, որ չի կարողանում հարձակվել ու ազատել ՊՊԾ գունդը: Այդ խումբն ազդեցություն ունի ՀՀ նախագահի վրա, բայց հույս ունեմ, որ երկրի նախագահն այնքան էլ հակված չէ գրոհի: Աղվան Հովսեփյանը մեկն է այդ վտանգավոր անձանցից, որը հրահրում է ուղղակիորեն ներքին արյունոտ բախումներ եւ դա իրականացնում է իր ղեկավարած կառույցի միջոցով: Մարդկանց զանգվածաբար հատուկ բերման են ենթարկում,  որ նրանց հարազատները դուրս գան բողոքի եւ այդ բողոքի ժամանակ նոր բախումներով հասցնել խնդրի ուժային կարգավորման»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ