News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ հուլիսի 29-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ հրաժարվելու է տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից։

«Ուզում եմ հիշեցնել, քանի որ ես Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահն եմ, ելնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունից, ես հայտարարել եմ, որ հրաժարվելու եմ խորհրդի նախագահի  պաշտոնից եւ կառաջարկեմ առաջիկա խորհրդի նիստում Կրթության եւ գիտության նախարարության հետ ձեւավորեք, միասին քննարկենք խորհրդի նախագահ ընտրելու հարցը»,-ասել է վարչապետը:

Նշենք, որ կառավարության նիստում հաստատվեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում Կորյուն Աթոյանի ընտրության արդյունքները: Նոր ռեկտորը կպաշտոնավարի 5 տարի ժամկետով:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ