News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ոտիկանության կողմից 2016թ. հուլիսի 17-27-ն ընկած ժամանակահատվածում ըստ պաշտոնական տվյալների բերման է ենթարկվել ավելի քան 202 քաղաքացի, իսկ համաձայն զանգվածային լրատվամիջոցներով տարածված տեղեկատվության և ականատեսների` ավելի քան 500 քաղաքացի: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.

«ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հավաքագրել է 2016 թ. հուլիսի 17-ից 27-ը բերման ենթարկված անձանց վերաբերյալ տվյալները` հիմք ընդունելով զանգվածային լրատվամիջոցներով եւ պաշտոնական աղբյուրներով տարածված, ինչպես նաև բերման ենթարկվածների և իրենց հարազատների ու ընկերների կողմից տրամադրված տեղեկությունները:

2016թ. հուլիսի 17-ին «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում տարածել էր հայտարարություն, որով տեղեկացնում էր, որ «Սասնա Ծռեր» խմբավորման անդամները գրավել են Երևան քաղաքում գտնվող հիմնական ոստիկանական բազաներից մեկը:

Այդ հայտարարությամբ ազդարարվում էր զինված ապաստամբության սկիզբը: Խմբավորման պահանջներն էին՝ ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Ժիրայր Սեֆիլյանին և մյուս քաղաքական բանտարկյալներին, Սերժ Սարգսյանի  հրաժարականը և իշխանության փոխանցումը ժողովրդի վստահության կառավարությանը:

Նույն օրը ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը ևս տարածել է հայտարարություն այն մասին, որ 2016թ. հուլիսի 17-ին զինված խումբը գրավել է ՀՀ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդը և պատանդ վերցրել ոստիկանների:

2016թ. հուլիսի 17-ին՝ ՊՊԾ գնդի գրավման ընթացքում, հրազենային վնասվածքի պատճառով մահացել է գնդապետ Արթուր Վանոյանը: Հրազենային վնասվածքեր են ստացել նաև 3-4 ոստիկան, ինչպես նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանը և Սմբատ Բարսեղյանը: Թաթուլ Թամրազյանը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Սմբատ Բարսեղյանը դեռևս գտնվում է ՊՊԾ գնդի տարածքում:

Բանակցությունների և «Սասնա ծռեր» խմբի բարի կամքի դրսևորման արդյունքում պանտանդ վերցված բոլոր ոստիկանները ազատ են արձակվել մինչև հուլիսի 23-ը:

Հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը հրաձգության հետեւանքով հրազենային վնասվածքներ են ստացել «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներ Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը, որոնք նույն օրը տեղափոխվել են հիվանդանոց:

Հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը հրաձգության հետեւանքով հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներ Պավել Մանուկյանը, Արամ Մանուկյանը: Նույն օրը հրազենային վնասվածք է ստացել նաև մեկ ոստիկան և խմբավորման անդամ Գևորգ Իրիցյանը, որը մնացել է ՊՊԾ գնդի տարածքում:

Այս իրադարձությունը ուղեկցվել է ՀՀ Ոստիկանության կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ աննախադեպ բռնությունների կիրառմամբ, անհիմն և անօրինական ձերբակալություններով, քաղաքացիների բնակարաններում անօրինական խուզարկություններ իրականացնելով և քաղաքացիներին փողոցից առևանգելով:

Գրանցվել են ակտիվիստների, «Սասնա Ծռեր» խմբավորման ներկայացուցիչների, «Հիմնադիր խորհրդարանի» անդամների և համակիրների, ինչպես նաև քաղաքական բանտարկյաների ընտանիքների անդամների նկատմամբ հետապնդումների և ճնշումների դեպքեր: Մի շարք քաղաքացիների բնակարաններում և ավտոտնակներում իրականացվել են անօրինական, առանց համապատասխան թույլտվության, խուզարկություններ: Մի շարք քաղաքացիներ ուժով բերման են ենթարկվել փողոցներից՝ առանց որևէ բացատրության: Բերման ենթարկելու գործընթացը ուղեկցվել է քաղաքացիների նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող և առանձնապես դաժան վերաբերմունքով: Մի խումբ ակտիվիստներ ծեծի են ենթարկվել, ստացել են մարմնական վնասվածքներ ինչպես բերման ենթարկելու ընթացքում, այնպես էլ՝ հարցաքննությունների ժամանակ և ոստիկանական ավտոմեքենաներում: Հուլիսի 17-ին, 18-ին, 21-ին և 24-ին ոստիկանների կողմից բռնության են ենթարկվել նաև Խորենացի փողոցում իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնող մի շարք լրագրողներ:

Բերման ենթարկվածները, օրենքով սահմանված առավելագույն թույլատրելի ժամանակի խախտմամբ՝ ընդհուպ մինչև 30 ժամ, պահվել են անազատության մեջ՝ առանց սննդի և ջրի: Բացի ֆիզիկական բռնություններից՝ բերման ենթարկված քաղաքացիները ենթարկվել են նաև հոգեբանական ճնշումների. հուլիսի 18- ին բերման ենթարկված ցուցարարներից երկուսը հայտնել են, որ ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել իրենց, հարկադրել են համբուրել իրենց կոշիկները, հայհոյել ու թքել են իրենց վրա: Գրանցվել են նաև դեպքեր, երբ ոստիկանությունը ակտիվիստներին սպառնացել է նաև հեռախոսազանգերի միջոցով՝ հորդորելով չցուցաբերել քաղաքական ակտիվություն և չմասնակցել ցույցերին:

Տեղեկանքն ամբողջությամբ՝ այստեղ:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ