News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում ամուսնությունների եւ ամուսնալուծությունների դեպքերը 2016թ. առաջին կիսամյակում նվազել են: Այս մասին այսօր` հուլիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի եւ  ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը` նշելով, որ ամուսնության ցուցանիշը եղել է 7739` նախորդ տարվա համեմատությամբ արձանագրվել է  նվազում շուրջ 9.8 տոկոսով , իսկ  ամուսնալուծության դեպքերը` 1753, նվազում եղել է 7.7 տոկոսով: 

Նա նշեց, որ  ամուսնությունների ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում,  Վայոց ձորի եւ Կոտայքի մարզերում , իսկ ամուսնալուծությունների դեպքերի բարձր ցուցանիշը արձանագրվել է Երեւանում եւ Լոռու մարզում, իսկ ամենաքիչ ամուսնության դեպքերն արձանագրվել են  Տավուշի մարզում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ