News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2016թ. առաջին կիսամյակում` հունվարից հունիսն ընկած ժամանակահատվածում ծնվել է 18.439 նորածին: Այս մասին այսօր` հուլիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի ևժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը` նշելով, որ  2015թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ կենդանի նորածինների ծնունդը նվազել է 1.2 տոկոսով:  Մահացած նորածինների դեպքերը նույն ժամանակահատվածի համեմատությամբ  նվազել է 2.6 տոկոսով:

«Ծնելիության ամենաշատ դեպքերն արձանագրվել են Երեւանում, Արարատի եւ Կոտայքի մազում: Ավելի քիչ ծնունդ է եղել Գեղարքունիքի մարզում, Տավուշի եւ Սյունիքի մարզերում: Մինչեւ մեկ տարեկան երեխաների  մահվան դեպքերը 8.1 տոկոսով աճել են, մանկական մահացության գորածկիցը  կազմել է  9.3 տոկոս: Մինչեւ մեկ տարեկան մահվան դեպքերի շուրջ  50 տոկոսը շուրջծնական շրջանում առաջացած խնդիրների հետեւանքով է: 0-4 տարեկան  երեխաների մահացության գործակիցը կազմել է 10. 8 պրոմիլ»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ