News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2016թ.  առաջին կիսամյակում արձանագրվել է  ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի 318 դեպք` նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշը 79 դեպքով նվազել է: Այս մասին այսօր` հուլիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը. «Նվազում է արձանագրվել թե ինքնասպանության, եւ թե ինքնասպանության փորձերի  պարագայում»:

Նա նշեց, որ Հայաստանում այս տարվա ընթացքում եղել է ինքնասպանության 98 դեպք:` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազում է արձանագրվել:

Կարինե Կույումջյանի խոսքով նվազել են նաեւ մինչեւ 17 քաղաքացիների կողմից իրականացված ինքնասպանություններն ու ինքնասպանությունների փորձերը: Նվազել են նաեւ 65 տարեկանից բարձր անձանց ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի դեպքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ