News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայկական ֆինանսական ընկերությունները կկարողանան անարգել արժեթղթեր գնել Եվրասիական միության մյուս երկրների բորսաներում: ԵՏՄ անդամ պետությունների բրոքերների ու դիլերների մուտքը ազգային ֆոնդային բորսաներ փոխադարձ թույլատրելու (հավաստագրման) մասին համաձայնագրի նախագիծը հաստատվել է ՀՀ Կառավարության հուլիսի 29-ի նիստի ժամանակ:

ԿԲ ղեկավար Արթուր  Ջավադյանը պարզաբանել է , որ դեպի արժեթղթերի միասնական շուկա աստիճանական քայլեր են նախատեսված նաեւ ԵՏՄ ստեղծման մասին պայմանագրով: Առաջին քայլը դառնալու է մի երկրի բրոքերների ու դիլերների՝ մյուս երկրների շուկաներում աշխատելու ազատությունը՝ այն պայմանով , որ նրանք կհամապատասխանեն այդ շուկաների կանոններին: «Այսպիսով մեր բանկերը ու ներդրումային ընկերույթունները կկարողաան ԵՏՄ մյուս երկրների բորսաներում ձեռք բերել արժեթղթեր ու դերիվատիվներ: Եվ հակառակը՝ գործընկերները կկարողանան գնել դրանք մեր բորսայում: Հետեւաբար՝ կավելանան նաեւ օտարերկրյա ներդրումները Հայաստանի տնտեսությունում»,- նշել է Ջավադյանը

Սահմանված են նաեւ ԵՏՄ երկրների վերահսկիչ ֆինանսական մարմինների կողմից համատեղ ստուգումների անցկացման ձեւերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ