News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

2016թ. առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանում բնակչության թվաքանակը ի հաշիվ բնակչության տեղաշարժի նվազել է: Այս մասին այսօր` հուլիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյան` նշելով, որ բնակչության տեղաշարժի ցուցանիշը գերազանցել է բնական հավելաճի ցուցանիշը:

Նա նշեց, որ 2016թ.  հունվարից հունիսն ընկած ժամանակահատվածում 1. 86466 անձ է մուտք գործել  Հայաստան ` հանրապեության բոլոր սահմանային գոտիներից, իսկ ելքերի գրանցումները եղել են 1.15395: Ելքերի եւ մուտքերի հաշվեկշիռը կազմել է -6629,  որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ  նվազել է` 11.7  տոկոսով:

Տպել
Ամենաշատ