News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների հայրը, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմենակ Կյուրեղյանը, պատրաստ է միջնորդ դառնալ «Սասնա ծռերի» եւ իշխանությունների միջեւ` հարցը խաղաղ, բանակցային ճանապարհով լուծելու համար: Այս մասին այսօր` հուլիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Նա նշեց, որ երկրում ստեղծված իրավիճակն այսօր շատ մտահոգիչ է եւ շատ կարեւոր է, որ խնդիրը լուծվի քաղաքական հարթության մեջ: Նա նշեց, որ ինքը պատրաստ է հանդիպել «Սասնա ծռերի» անդամների, Ժիրայր Սեֆիլյանի եւ իշխանությունների հետ եւ ամեն ինչ անել` այս հարցին խաղաղ լուծում տալու համար:

«Գտնում եմ, որ անպայման պետք է բանակցային գործընթացը վերսկսել: Այս հարցը խաղաղ, բանակցային, քաղաքական հարթության վրա պետք է լուծվի: Ես առաջարկում եմ իմ օժանդակությունն ու միջնորդությունը, կարծում եմ, որ իմ անձը ընդունելի է եւ «Սասնա ծռերի» կողմից, եւ հանրության եւ քաղաքական պայքարի դուրս եկած անձերի կողմից: Կարող եմ հանդիպել կողմերին եւ ամեն ինչ անել, որպեսզի այս հարցը լուծվի խաղաղ ճանապարհով: Այստեղ իմ որդիների կյանքի հարցն է դրված եւ այս հարցը լուծելու հաշտության եզրեր են պետք»,-ասաց նա:

Նա նշեց, որ այս պահին ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող իր երկու տղաներից ոչ մի լուր չունի, նրանց հետ վերջին անգամ մի քանի օր առաջ է խոսել.  « Կարծում եմ, որ եթե իշխանությունների մոտ կա այս հարցն առանց ցնցումների լուծելու ցանկություն, պետք է ամեն մի փոքր հնարավորություն օգտագործեն այս հարցը բանակցային ճանապարհով լուծելու համար, իշխանությունը պետք է ամբիցիաները մի կողմ դնի եւ ամեն ինչ անի հարցը բանակցային ճանապարհով լուծելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ