News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կայմանյան կղզիներում բաց են թողել գենետիկորեն մոդիֆիկացված մոծակների առաջին խմբաքանակը, որոնց օգնությամբ իշխանությունները պլանավորում են պայքարել Զիկա վիրուսի դեմ։

Փորձի համար օգտագործել են մոծակների արու առանձնյակներին, որոնք չեն խայթում։ Նրանց խնդիրն է էգերին փոխանցել գենը, որը հանգեցնում է միջատների թրթուռների մահվանը, նախքան դրանք կհասնեն սեռական հասունության։

Գենետիկորեն մոդիֆիկացված մոծակներին 9 ամիս շարունակ կարտադրեն շրջանում, որը համարվում է Զիկա տենդի վիրուսը տարածող մոծակների բնակության վայրերից մեկը։

Նախագծի հակառակորդները պնդում են, որ փորձերը սկսվել են առանց հանգամանալից ուսումնասիրությունների, փոխանցում է BBC–ն։

Ավելի վաղ գենետիկորեն մոդիֆիկացված մոծակներ էին բաց թողել Բրազիլիայում։ Ակնկալվում է, որ նման տեխնոլոգիաները կօգնեն պայքարել դենգե տենդի եւ մալարիայի դեմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ