News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Վաշինգթոնի եւ Սեուլի գործողությունները Հարավային Կորեայում ամերիկայն THAAD համակարգի ՀՀՊ տեղակայելու ուղղությամբ ընդունակ են լուրջ վնաս հասցնել Ռուսաստանի եւ Չինաստանի անվտանգությանը: Այս մասին նշված է Ռուսաստանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ՝ ըստ Հյուսիարեւելյան Ասիայում անվտանգության վերաբերյալ ռուս-չինական երկխոսության չորրորդ փուլի արդյունքների:

«Արտահայտվել է փոխադարձ լուրջ մտահոգություն կապված Ամերիկայի եւ Հարավային Կորեայի որոշման հետ՝ Կորեայի հարավում տեղակայելու ամերիկյան THAAD համակարգի ՀՀՊ: Վաշինգթոնի քայլերը ռազմավարական ՀՀՊ միջոցների միակողմանի զարգացման եւ աշխարհի տարբեր շրջաններում՝ ներառյալ Հյուիսարեւելյան Ասիայում, դրանց տեղակայման ուղղությամբ բացասաբար կազդեն միջազգային եւ տարածաշրջանային ռազմավարական հավասարակշռության  վրա:

Ռուսական եւ չինական կողմերը ելնում են նրանից, որ ԱՄՆ եւ Հարավային Կորեայի համանման քայլերը չեն համապատասխանում նրանց հռչակած նպատակներին եւ ընդունակ են լուրջ վնաս հասցնել հարեւան երկրների՝ ներառյալ Ռուսաստանի եւ Չինաստանի ռազմավարական անվտանգությանը եւ էլ ավելի բարդացնել Կորեական թերակղզում իրավիճակը»,- նշված է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ