News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը քիչ առաջ ազատ արձակվեց Ոստիկանության Շենգավիթի բաժնից:

Նա ոստիկանության շենքի մոտ հավաքված լրագրողներին ցույց տվեց այն դանակը, որի համար իր դեմ քրեական գործ էր հարուցվել՝ նշելով. «1200 դրամ, երկարությունը 18,8 սմ: Բոլորն արդեն կարող են ունենալ այս դանակից, արդեն վկայական ունենք, որ սա սառը զենք չէ»:

Նա նշեց, որ քննչականում եւ ձերբակալվածների պահման վայրում իր նկատմամբ խոշտանգում չի եղել, իսկ ոստիկանության Շենգավիթի եւ Կումայրիի բաժիններում եղել է արժանապատվությունը նվաստացնող եւ անմարդկային վերաբերմունք:

«Ինձ առանց որեւէ հիմք պահել են 16 ժամ շարունակ, 3 ժամ հետո պետք է ազատ արձակեին, բայց ազատ չեն արձակել»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ ընթացքում Շենգավիթի ոստիկանությունում իրեն թույլ չեն տվել օգտվել զուգարանից եւ ջուր չեն տվել:

«Գյումրիի ոստիկաններն են այստեղից առանց որեւէ հիմք տարել Գյումրի, ծանուցագիր են տվել, որ պիտի ներկայանամ քննչական բաժին ժամը 17-ին: Ասել եմ՝ ազա՞տ եմ, ասել են՝ ազատ ես: Ես էլ ասացի՝ դե գնացի, ժամը 5-ին կգամ, ասացին՝ չենք թողնում: Նորից բերեցին այստեղ, չթողեցին դուրս գամ: Սրանք արժանապատվությունը ոտնահարող քայլեր են»,-ասաց Լեւոն Բարսեղյանը, ընդգծելով, որ այս պահին իրեն լավ է զգում, «զիլ» է. «Շնորհակալ եմ նրանց, որոնք չարչարվեցին այս ամենի համար, փաստաբանին, պատգամավորներից Հովհաննես Մարգարյանին եւ բոլոր մյուսներին»:

Նա տեղի ունեցածը համարեց իրեն մեկուսացնելու փորձ:

Նշենք, որ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը բերման է ենթարկվել հուլիսի 27-ի գիշերը ժամը 2.15-ի սահմաններում: Նրա մոտ խուզարկությամբ դանակ է հայտնաբերվել: Բարսեղյանի դեմ քրգործ էր հարուցվել Քրօրի 235 4-րդ մասով (ապօրինի կերպով սառը զենք կրելը): Լեւոն Բարսեղյանը ձերբակալվել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ