News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցներն այսօր՝ հուլիսի 29-ին, այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ «Սասնա ծռերի» անդամ  Արամ Մանուկյանին  տեսակցելու: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների այցի պահին Արամ Մանուկյանը տեղափոխվել է կարանտինային բաժանմունք եւ շարունակելու է պահվել այնտեղ, որտեղ, ըստ քրեակատարողական հիմնարկի բժշկական անձնակազմի, պահման պայմանները հիվանդախցերի պայմաններից զգալիորեն տարբերվում են: Մեր դիտարկմամբ, նոր բաժանմունքի պատերը եւ հատակը նորոգված են, խցերն առավել լուսավոր եւ մաքուր են, հագեցած են բժշկական մահճակալներով, բազկաթոռներով, սառնարանով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր վիրավորվել է Ոստիկանության ՊՊԾ գունդը գրոհած «Սանա ծռեր» զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը` «Միայնակ գայլը»:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» զինված խումբը Էրեբունիում գրոհով վերցրել է ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ եւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը՝ Թաթուլ Թամրազյանը: Հուլիսի 23-ին «Սասնա ծռերն» ազատ են արձակել վերջին 4 պատանդներին, այդ թվում ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին եւ եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

Ըստ ոստիկանության, հուլիսի 26-ի առավոտյան ոստիկանության եւ զինված խմբի միջեւ փոխհրաձգության ընթացքում վիրավորվել է մեկ ոստիկան եւ «Սասնա ծռերից» Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը, նրանք տեղափոխվել են հիվանդանոց:

Հուլիսի 27-ին, ոստիկանության փոխանցմամբ, հրաձգության ընթացքում վիրավորվել են «Սասնա ծռերից» Պավլիկ Մանուկյանը, նրա որդին՝ Արամ Մանուկյանը, ինչպես նաեւ իրավապահները ձերբակալել են զինված խմբից Արամ Հակոբյանին եւ Գագիկ Եղիազարյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ