News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2016թ.-ի հուլիսի 27-ին Յունիբանկն ավարտեց երրորդ թողարկման բաժնետոմսերի տեղաբաշխման գործընթացը, որը եւս իրականացվեց  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում բաց ստանդարտ աճուրդի ձեւով: Առաջարկի արդյունքում բանկը տեղաբաշխեց սովորական դասի մոտ 12.2 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կազմեց 2.8 մլրդ ՀՀ դրամ: Տեղաբաշխված բաժնետոմսերի միջին կշռված գինը կազմեց 230 ՀՀ դրամ: Այդպիսով Յունիբանկը հաջողությամբ տեղաբաշխեց ներկայացված ամբողջ ծավալը, ինչը փաստում է բանկի հանդեպ ներդրողների զգալի հետաքրքրության եւ վստահության մասին: Ներդրումային գործիքներ առաջարկելով հասարակությանը`  Յունիբանկը ստեղծում է խնայողությունների շահավետ եւ երկարաժամկետ ներդրման եւ մի շարք առավելություններից օգտվելու լրացուցիչ հնարավորություն, այդ թվում`  արտահերթ սպասարկում բանկի բաժնետոմսեր ձեռքբերած եւ բաժնետեր դառձած հաճախորդներին:

Որպես Յունիբանկի բաժնետոմսերի մարքեթ-մեյկեր (շուկա ստեղծող) հանդես է գալիս «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ն:

2016թ.-ի երկրորդ եռամսյակում Յունիբանկը գրանցել է դրական ֆինանսական արդյունքներ գործունեության բոլոր հիմնական ուղղություններով եւ շարունակել է շահույթի աճը: Բանկի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 167 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 138 մլրդ ՀՀ դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը գերազանցել է 28,8 մլրդ դրամը` նախորդ տարվա համեմատ աճելով մոտ 27%-ով, ինչը պայմանավորված է ինչպես կանոնադրական կապիտալի 5,2 մլրդ դրամ աճով, այնպես էլ` շահույթի ձեւավորմամբ: 2016թ.-ի երկրորդ եռամսյակի արդունքներով Յունիբանկն ապահովել է ավելի քան 570 մլն ՀՀ դրամի շահույթ:

Այսօր Յունիբանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով, 46 մասնաճյուղերով եւ 54 պրոմո կետերով: Բանկը սպասարկում է ավելի քան 300 հազար հաճախորդի:

Նշենք նաեւ, որ Յունիբանկն արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ է եւ ունի դեպոզիտար համակարգի հաշվի օպերատորի եւ կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի կարգավիճակ` մատուցելով բաժնետիրական ընկերությունների ռեեստրի վարման եւ արժեթղթերի պահառության հետ կապված ծառայությունները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
Ամենաշատ