News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մինչեւ այս տարեվերջ Սլովակիայից ներդրողները պատրաստվում են Հայաստանի Տավուշի մարզի՝ Ադրբեջանի հետ սահմանակից Ոսկեվան գյուղում գարեջրի գործարան բացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Հայաստան-Ռուսաստան» առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Սերգեյ Բարսեղյանը:

Ծրագրվում է գործարանը բացել մի քանի ամիս անց, այնտեղ շուրջ 30 մարդ կաշխատի: Օրական գործարանում 1.000 լիտր, այսինքն՝ 2 հազար շիշ գարեջուր կարտադրվի: Հետագայում հնարավոր է արտադրանքի ծավալները հասցնել 10 հազար շշի:

Բարսեղյանի խոսքով՝ անհնար է բարձր չգնահատել սլովակ գործարարների որոշումը, որոնք նոր գործ են ստեղծում անծանոթ եւ ոչ այնքան անվտանգ վայրում: Ցույց տալու համար, որ տեղացի գործընկերները նույնքան պատասխանատու են, նա անձանց գործարանում հիմահիմնադիր է դարձել:

«Սլովակիայում այս գործարարները գարեջրագործությամբ չեն զբաղվել, նրանք ձեռնարկություններ ունեն այլ բնագավառներում: Երբ որոշել են գարեջրագործարան բացել, մեր Պալատի ներկայացուցիչները, կապերի շնորհիվ, նրանց համոզել են այն բացել Հայաստանում: Նրանք ժամանել են Ոսկեվան, ծանոթացել շինարարության վայրին: Ուզում ենք գարեջուրն իրացնել հայկական շուկայում՝ «Տավուշ» ապրանքանիշի ներքո: Մեր հարցումների համաձայն՝ արտադրանքով հետաքրքրված են նաեւ ռուսաստանցի դիլերները»,- հավելեց Սերգեյ Բարսեղյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ