Այսօր` հուլիսի 29-ին, Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար եւ կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի դեսպան տիկին Ջուդիթ Ֆարնուորթին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, Ղարբաղյան հակամարտության ներկա վիճակը, տարածաշրջանային քաղաքականության այլ հարցեր: