News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իտալացի բռնապետ Բենիտո Մուսոլինիի հայրենի Էմիլիա Ռոմանիայի մարզային խորհուրդն արգելել է ֆաշիստական խորհրդանիշերով ապրանքների վաճառքը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Մուսոլինին ծնվել է 1883 թվականի հուլիսի 29-ին, Պրեդապիո քաղաքում: Տեղական Gazzetta di Reggio պարբերականի փոխանցմամբ՝ օրերս մարզային խորհուրդը հավանության է արժանացրել բանաձեւի, որի համաձայն՝ այսուհետ ֆաշիստական ռեժիմի գովաբանումն անօրինական է համարվում, իսկ ֆաշիստական խորհրդանիշերով հուշանվերների վաճառքն արգելվում է:

Փաստաթղթի ընդունումը մարզում բանավեճերի առիթ է դարձել: Ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Նադյա Ռոսիի կարծիքով, հարկավոր է ազդակ հաղորդել պատմության ֆաշիստական տոտալիտարիզմի դեմ:

«Հյուսիսի Լիգայի» անդամ Մասիմիլիանո Պոմպինիոլին իր հերթին քննադատել է բանաձեւը՝ հայտարարելով, որ այս բանաձեւի ընդունումն ընդամենը հարված կհասցնի Պրեդապիոյի վաճառականներին, որոնք միայն նման ապրանքների առեւտրի հաշվին են գոյատեւում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ