News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը՝ ի աջակցություն «Սասնա ծռեր»զինված խմբի։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե հանրահավաքը վարում է «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը։

«Այն, ինչ կատարվում է այս օրերին, մեր թուլությունն է։ Մենք թուլացրինք պայքարի աստիճանը, իշխանություններն օգտվեցին դրանից»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը։ Վերջինս տեղեկություններ է տարածել, թե «Սասնա ծռերի» դեմ աշխատում են ռուս դիպուկահարներ, եւ պահանջեց իշխանություններից հերքել այդ լուրը։

«Ակնհայտ է, որ իշխանությունները երկարաժամկետ կտրվածքով են պայքարում ազատամարտիկների դեմ։ Ոչ թե գրոհ են կազմակերպում, այլ հյուծիչ պատերազմ են իրականացնում»,- ասել է Մարտիրոսյանը՝ անդրադառնալով այսօր «Սասնա ծռերի» երեք անդամների վիրավորման փաստին։

Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ, այսօր անազատությունից ազատված Լեւոն Բարսեղյանը հայտարարեց, որ ժողովրդին արյունահեղություն պետք չէ։ «Սերժիկ Սարգսյանն ադեկվատ չի ընդունում իրավիճակը։ Կարո ղէ այդ մարդկանց չեզոքացնել, բայց խնդիրը չի լուծվելու։ Հայաստանին ընտրություններ կեղծած իշխանություններ պետք չեն։ Բոլոր չարիքները դրանից են, որ իշխանությունները ժողովրդից չեն»,- նշեց նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ