News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ դեսպանատունը շարունակում է հետեւել Էրեբունու ոստիկանական տարածքի իրադարձություններին ու ընթացող բողոքներին: Այդ մասին ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։

«Մենք վերահաստատում ենք առավելագույն զսպվածություն հանդես բերելու, օրենքի սահմաններում գործելու ու իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալու մեր կոչն ուղղված բոլոր կողմերին: Մենք խորապես մտահոգ ենք պատանդների հետ կապված շարունակվող իրավիճակով եւ կոչ ենք անում անհապաղ, անվնաս ու առանց պայմաններ առաջ քաշելու ազատ արձակել չորեքշաբթի օրվանից գերված բուժաշխատողներին, ու բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հեռանալ Էրեբունու ոստիկանական տարածքից:

Վերահաստատում ենք, որ Հայաստանում տեւական քաղաքական փոփոխությունների հասնելու համար սպառնալիքներն ու բռնությունն րնդունելի միջոցներ չեն: ՀՀ կառավարությանը եւ ուժային կառույցներին հորդորում ենք կարգը պահպանել այնպես, որ ապահովված լինեն Հայաստանի բոլոր քաղաքացիների ազատ արտահայտվելու ու խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքները եւ երաշխավորված լինի, որ ոստիկանության կողմից բերման ենթարկված բոլոր անձանց հանդեպ լինի արդարացի վերաբերմունք ու ապահովվեն օրենքով նախատեսված պատշաճ իրավական գործընթացներ»,- ասվում է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ