News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 11-ամյա երեխային վրաերթի ենթարկելու եւ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու դեպքի առթիվ:

2016 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 19:50-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Գորիս քաղաքի Անկախության փողոցում երեխա է վրաերթի ենթարկվել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննիչը՝ փորձագետների հետ միասին, եւ ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։

Նախնական տվյալներով՝ 11-ամյա երեխան վրաերթի է ենթարկվել ժամը 19:40-ի սահմաններում՝ «Mercedes Benz C180» մակնիշի ավտոմեքենայի կողմից Գորիս քաղաքի Անկախության փողոցում, որտեղից վարորդը դիմել է փախուստի։ Երեխան ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 244-րդ հոդվածի հատկանիշներով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել  է վարորդի ինքնությունը, ով հայտնաբերվել է եւ հուլիսի 29-ին ձերբակալվել։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի զննություն, քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական եւ դատաթունաբանական փորձաքննություններ:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սենեգալի օդանավակայանում Boeing 737-ը դուրս է եկել թռիչքուղուց և բռնկվել. կա 10 տուժած
TransAir ինքնաթիռը, որն իրականացնում էր Air Sénégal չվերթը, չորեքշաբթի ուշ երեկոյան 79 ուղևորներով...
Եռաբլուրի հարակից տարածքները հանցավոր սխեմայով օտարման գործը, որով անցնում է ՊՊԾ նախկին պաշտոնյան, ուղարկվել է դատարան
Պետությանը 1մլրդ 650մլն դրամի վնաս պատճառելու, փողերի լվացման վերաբերյալ վարույթի…
Շունը կծել է ՇՄ նախարարության բաժնի պետին, վերջինս էլ կրակել է շան վրա
Մայիսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում...
Դաշտամիջում անծանոթ տղամարդը դիտողություն է արել վարորդին և ատրճանակով կրակել. վարորդին հոսպիտալացրել են
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային...
Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ երեխայի ծնողին հայտնաբերելու ուղղությամբ…
Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու կասկածանքով 2 անձ է ձերբակալվել
2024թ. մայիսի 7-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Tik Tok» սոցիալական…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ