News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իտալիայում դատարանն օրինական է ճանաչել Skype-ով ամուսնությունը: Հաղորդվում է, որ Պակիստանի քաղաքացին եւ իտալուհին Skype-ի միջոցով ամուսնացել են 2012 թվականին, երկու վկայի ներկայությամբ:

Ըստ Informing-ի՝ այն ժամանակ Պակիստանի իշխանություններն ամուսնությունն անվավեր էին ճանաչել: Եվրոպական կողմը նույնպես կասկածի տակ է դրել այդ միության օրինականությունը: Հարսնացուն, սակայն, դատարան է դիմել:

Վերլուծելով գործի բոլոր հանգամանքները՝ դատարանը վճռել է, որ երիտասարդներն ամուսնանալու մասին գիտակցված որոշում են կայացրել: Ընդ որում, նրանք համաձայնությունը հաստատել են թվային ձեւաչափով:

Բացի այդ, դատարանում հայտարարվել է, որ ամուսնությունն արձանագրելու ժամանակ զույգը կարող է ֆիզիկապես ներկա չգտնվել արարողությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ