News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի բաժանմունքի մի քանի քննիչներ հրաժարականի դիմում են ներկայացրել՝ կապված Շաքրո Մոլոդոյ անունով հայտնի քրեական հեղինակություն Զաքարիա Կալաշովի եւ գերատեսչության աշխատակիցների հանցավոր համաձայնության գործի հետ: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրի:

Աղբյուրի համաձայն՝ աշխատանքից հեռանալու դիմում է գրել նաեւ քննիչ Անդրեյ Բիչկովը: Ավելի վաղ «Ինտերֆաքս»-ը գրել էր, որ Բիչկովին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրվել Շաքրո Մոլոդոյի ենթակա Անդրեյ «Իտալացի» Կոչույկովի գործով:

Հետաքննությունը պարզել է, որ Բիչկովը չի միջնորդել Կոչույկովի կալանքի ժամկետը երկարաձգելու մասին, որը Elements ռեստորանի սեփականատերերից շորթման շուրջ հարուցված քրեական գործով է անցնում:

Աղբյուրի տվյալներով՝ քննիչը խոստովանել է, որ գործել է իր ղեկավարի՝ ՔԿ մայրաքաղաքային վարչության պետի առաջին տեղակալ Դենիս Նիկանդրովի անմիջական հրահանգով: Ծրագրվում է նման մեղադրանք առաջադրել ՔԿ ստորաբաժանման եւս երեք քննիչի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ