News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը պարզաբանել է Սարի թաղում տեղի ունեցած միջադեպը:

«Որոշ անձինք ապատեղեկատվություն են տարածում, թե ՊՊԾ գնդի տարածքում գործողություն է կատարվում:

ՊՊԾ գնդի տարածքում այս պահին որեւէ գործողություն չի կատարվում: Իրականում մի խումբ անձինք փորձել են խախտել ոստիկանության կողմից պահպանվող անվտանգության գոտին եւ թափանցել գնդի տարածք:

Ոստիկանությունը կիրառում է հատուկ միջոցներ:

Քաղաքացիներին կոչ ենք անում զերծ մնալ հակաօրինական եւ սադրիչ գործողություններից»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Թե քանի մարդ է բերման ենթարկվել ոստիկանության բաժանմունքներ, լրատվական ծառայությունից չհայտնեցին՝ հորդորելով սպասել պաշտոնական տեղեկատվությանը:

Նշենք, որ Սարի թաղում ցուցարարներին ցրելու համար ոստիկանները ծխանռնակներ են նետել  ցուցարարների վրա։ Տարածքում նաեւ հրդեհ է բռնկվել, նախնական տեղեկություններով՝ կան տուժածներ։

Մեր թղթակցի փոխանցմամբ, քաղաքացիական հագուստով անձինք խոչընդոտել են լրագրողների աշխատանքը, արգելել նրանց տեսագրություններ կատարել։ «Ազատություն» ռադիոկայանը հայտնել է, որ իր նկարահանող խմբի անդամներ Կառլեն Ասլանյանն ու Հովհաննես Մովսիսյանը ծեծի են ենթարկվել քաղաքացիական հագուստով անձանց կողմից։ Այրվածքներ է ստացել նաեւ Ա1+-ի թղթակիցը: Սարի թաղում ՍիվիլՆեթի լրագրողի եւ օպերատորի ոտքերի տակ պայթուցիկ է պայթել, ինչի հետեւանքով նրանք վնասվածքներ են ստացել։

Նշենք, որ իրավիճակի խիստ թեժ է նաեւ Խորենացի փողոցում, որտեղ մեծ բազմություն է հավաքվել։ Ոստիկանության փոխգնդապետ Այվազյանը դիմելով ցուցարարներին՝ հայտարարել է, թե հավաքն անօրինական է եւ կոչ է արել դադարեցնել այն։ Որոշ ժամանակ անց ոստիկանները սկսել են ցրել հավաքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ