News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ցանցահենները կոտրել են համակարգչային ցանցը, որն օգտագործում է ԱՄՆ նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբը։ Այս մասին հայտնում է BBC–ն։

Սա ամերիկյան Դեմոկրատական կուսակցության վրա արդեն 3-րդ հարձակումն է։ Այս շաբաթվա սկզբում հայտնի էր դարձել, որ ցանցահենները հարձակվել են Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի սերվիսների վրա։

Քլինթոնի նախընտրական շտաբից ենթադրել են, որ հարձակումների հետ կարող են կապ ունենալ ռուս հաքերները, որոնք փորձել են դեմոկրատներին վարկաբեկող տեղեկություն ստանալ եւ օգնել Դոնալդ Թրամփին։ Կրեմլից հայտնել են, որ այդ մեղադրանքներն անհիմն են, եւ Ռուսաստանը չի միջամտում ԱՄՆ ներքին գործերին։

Ցանցահեններն այս հարձակման արդյունքում հասանելիություն  են ստացել այն ծրագրին, որն օգտագործում են տվյալների վերլուծության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ