News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Titanic գերմանական երգիծական ամսագրի հերթական համարի շապիկին, որը լույս է տեսել հուլիսի 29-ին, պատկերված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ անդրավարտիքի շղթան բաց, որտեղից դուրս է ցցվել տապակած երշիկ։ Վերտառության մեջ նշված է. «Էրդողանը սթրեսի մեջ է. նրա առնանդամը նույնպես ընդվզել է», փոխանցում է DW–ն։

Այն, որ ամսագիրն առաջ կբերի Թուրքիայի նախագահի սուր արձագանքը, կասկածի տեղիք չի տալիս։ Սակայն ամսագիրը մտադիր է դա օգտագործել իր օգտին։ «Շտապեք գնել, քանի դեռ Թայիփ Մերկելը չի արգելել Titanic–ը»,– ասված է ամսագրի Twitter–ի էջում։

Մամուլի ոլորտում մասնագիտացած իրավաբան Յոնաս Քահլը կարծում է, որ ամսագրի շապիկը չի կարող դիտարկվել որպես վիրավորանք. այն դուրս չի գալիս մամուլի եւ արվեստի ազատության սահմաններից, քանի որ խմբագրությունը շապիկի վրա բազմաթիվ հայտարարություններ ու հռչակագրեր է տպագրել, որոնք բացատրում են իրենց տեսակետը։ Նրա խոսքով՝ շապիկը պատկերում է Թուրքիայում ձախողված հեղաշրջման փորձից հետո ստեղծված քաղաքական վիճակը։ Վերջին հաշվով Էրդողանի համար, ինչպես ասում են գերմանացիները, «խոսքը երշիկի մասին է», այսինքն՝ կամ ամեն ինչ կամ ոչինչ։

Es geht um die Wurst գերմանական ասացվածքը բառացի նշանակում է. «Խոսքը երշիկի մասին է»։ Այն օգտագործվում է կարեւոր որոշում կայացնելու իմաստը փոխանցելու համար։ Ասացվածքի արմատները ծագում են ժողովրդական խնջույքներից, երբ մրցույթների ժամանակ որպես մրցանակ առաջարկում էին մեկ գլանակ երշիկ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ