News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թբիլիսիում՝ «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության գրասենյակի առջեւ, այրել են նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի խրտվիլակը։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Գրուզիա»–ն՝ վկայակոչելով «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։

Ակցիայի մասնակիցները «Վրացական երազանք. Դեմոկրատական Վրաստան» կուսակցությանը կոչ են արել վերականգնել արդարությունը։ Նրանք «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջ «Մարդասպանը քաղաքականության մեջ տեղ չունի» գրությամբ պաստառներ եւ ավելներ են բերել՝ ի նշան «բանտային սկանդալի», որը Վրաստանում ծագել էր 2012–ին բանտերում խոշտանգումների եւ սեռական ոտնձգությունների բացահայտումից հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ