News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գիտնականների միջազգային թիմը հետազոտություն է անցկացրել ու պարզել, թե որ կենդանիները ամենայն հավանականությամբ կանհետանան մինչեւ 2100 թ: Աշխատության տեքստի հետ կարելի է ծանոթանալ BioScience ամսագրում, հայտնում է Gazeta–ն:

Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են, թե ինչ արագությամբ է կրճատվում այս կամ այն տեսակի կենդանիների քանակը: Արդյունքում պարզվել է, որ ամենաանմխիթարական վիճակում գորիլան, սեւ ռնգեղջյուրը, բենգալյան վագրը, վայրի ավանակը ու բանտենգն են ( ցլերի տեսակին պատկանող կենդանի)

«Եթե մարդկությունը ոչինչ չձեռնարկի, մեր ծոռները այդ կենդանիների մասին կիմանան միայն հանրագիտարաններից: Մեր սերունդները այդ նույն բենգալյան վագրին կընկալեն այնպես, ինչպես մենք ենք ընկալում մամոնտներին ու տրիցերատոպսներին»,- մեկնաբանում են հետազոտության հեղինակները: Նրանց խոսքով, եկել է ժամանակը հոգ տանելու այն տեսակների պահպանման մասին, որոնք անհետացման եզրին են գտնվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ