News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սարի թաղում եւ Խորենացի փողոցում ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ նախօրեին տեղի ունեցած բախումների հետեւանքով «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 50 մարդ, որոնցից 36-ն արդեն դուրս են գրվել: Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը:

Նրա խոսքով, հիվանդներից մեկը, որն այրվածքներ է ստացել եւ վիճակը գնահատվում է ծանր, տեղափոխվել է Ճառագայթային բժշկության եւ այրվածքաբանության գիտական կենտրոն:

«Գրիգոր լուսավորիչ» ԲԿ փոխտնօրենը նշել է, որ իրենց մոտ մնացած 13 հիվանդներից 7-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. Նրանցից միայն մեկին են վիրահատել, որի աչքն են հեռացրել: Մնացածի վիճակը կայուն է, ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

Նշենք, որ հուլիսի 29-ի երեկոյան Խորենացի փողոցում եւ Սարի թաղում բախումներ են տեղի ունեցել քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ:

ՊՊԾ գնդի առջեւ գտնվող տարածքը (Սարի թաղ) ազատելու մասին նախազգուշացումից հետո ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել, հարձակվել մարդկանց վրա։ Պաշտոնական տվյալներով, վեց տասնյակ մարդիկ մարմնական վնասվածքներ են ստացել։ Ակցիայի ընթացքում նաեւ բազմաթիվ լրագրողներ են տուժել:

Միեւնույն ժամանակ, քաղաքացիներ են բերման ենթարկվել Խորենացի փողոցից: Ընդհանուր առմամբ, ըստ ոստիկանության, բերման է ենթարկվել 165 քաղաքացի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, հիվանդանոցներ են տեղափոխվել 60 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ