News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՄԱԿ՝ մարդու իրավունքների պաշտպանության վարչությունը ցնցված է տեսանյութից, որը ցուցադրում է Ավստրալիայի Հյուսիսային տարածքում՝ Դոն Դեյլ կալանավայրում,  անչափահաս բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը։ Լրագրողների ֆիքսած կադրերում երեւում են տեղաբնիկ ժողովուրդների անչափահաս երեխաները, որոնցից ոմանք 10 տարեկանից մեծ չեն։

«Երեխաներից ոմանց երկար ժամանակ պահում են մեկուսացման մեջ, երբեմն մինչեւ 6 շաբաթ մութ եւ տոթ խցիկներում՝ առանց մաքուր օդի եւ առանց ջրի։ Մենք տեղյակ ենք, որ եղել է դեպք, երբ աշխատակիցները արցունքաբեր գազ են արձակել բանտախցում, որտեղ եղել են 6 երեխա»,– ասել է վարչության ներկայացուցիչ Ռուփերթ Քոլվիլը։

Նա նշել է, որ խոսքը երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի, ինչպես նաեւ խոշտանգումների եւ դաժան ու անմարդկային պատժատեսակների դեմ կոնվենցիայի խախտման մասին է, որոնք վավերացրել է Ավստրալիան։

Լրագրողները նկարել են, թե ինչպես են աշխատակիցները դեռահասների նկատմամբ արցունքաբեր գազ կիրառում, նրանցից մեկին մերկացնում են, մյուսի վզից բռնում են եւ նետում բանտախուցը։ Եվս մի տղայի  կապել էին աթոռին, իսկ գլխին պարկ հագցրել ու այդպես պահել 2 ժամ։ Բոլոր տուժած դեռահասները Ավստրալիայի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներ են։

Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թյորնբուլն արդեն կարգադրել է հետաքննել միջադեպերը։ Նա նաեւ ասել է, որ ցնցված է այդ կադրերից, եւ ենթադրել է, թե հաստատությունը փորձել է ծածկել սկանդալը։

Սակայն AFP-ի տեղեկություններով՝ իրավապահները ծաղրել են վարչապետին՝ հայտարարելով, թե պաշտոնյաներն արդեն  մի քանի տարի անտեսում են պատժիչ  հաստատություններում են բռնության մասին վկայությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Ամենաշատ