News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բուրյաթիայի բնակիչները սոցցանցերում սկսել են հաղորդումներ տարածել իրենց տարածքում Բայկալ լճի աղտոտվածության մասին, փոխանցում է «Տայգա. ինֆո»-ն: Ըստ որում՝ Ռուսաստանի բնության նախարարությունը հայտնել է, որ հանրապետության տարածքում Բայկալի աղտոտվածության հետ կապված իրավիճակը վերցվել է հսկողության տակ:

Գերատեսչության մամուլի ծառայության տվյալներով՝ նեխմանը հատուկ հոտով աղտոտվածության բիծը լճի ջրերում առաջացել է հուլիսի 26-ին Բարգուզինյան շրջանի Մաքսիմիխա գյուղի շրջանում եւ Բարգուզինյան ծոցում:

Մասնագետները ենթադրում են, որ բիծը նեխող ջրիմուռների եւ փշատերեւ ծառերի ծաղկափոշու կուտակման հետեւանք է՝ կապված կլիմայական գործոններով պայմանավորված Բայկալի ջրի պակասի հետ: Բնության նախարարությունից նաեւ հայտնել են, որ ջրիմուռների կուտակմանը նպաստում է նաեւ լճի մեջ  ֆոսֆոր եւ ազոտ պարունակող կոյուղաջրերի թափվելը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ