News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Լայֆնյուզ» հեռուստաընկերության օպերատորը՝ Տիգրան Գասպարյանը, որը նախօրեին Սարի թաղում վիրավորվել էր ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած հատուկ միջոցներից, ոտքի բեկորային վնասվածքներ ունի, քայլել չի կարողանում:

Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող օպերատորն այսօր՝ հուլիսի 30-ին, լրագրողների հետ զրույցում պատմեց, թե ինչպես է վիրավորվել:

«Այդ ժամանակ բանակցություններ էին գնում, Զարուհին ու Արմենը մոտեցան, որ խոսեն ոստիկանների հետ: Ես լրագրող ընկերների հետ կանգնած է, ոստիկաններից մեկը մեզ ասաց՝ գնանք աջ, էնտեղ ավելի անվտանգ ա: Հենց ուզեցինք գնալ, հատուկ միջոցներ կիրառեցին, նռնակներից (խմբ. խոսքը լուսաձայնային նռնակների մասին է) մեկը հենց ինձ վրա պայթեց: Հետո ես զգացի երրորդ, չորրորդ պայթյունները»,- պատմեց Տիգրան Գասպարյանը:

Տիգրանը պատմեց, որ ընկերներն իրեն տարել են տարածքում գտնվող մի հացի փուռ, որտեղ ոտքից հանել են բեկորները, մինչեւ հիվանդանոց տեղափոխվելը:

Տիգրան Գասպարյանի հետ վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ է տեղափոխվել նաեւ Ա1+-ի թղթակից Ռոբերտ Անանյանը:

Ռոբերտ Անանյանը, որը պայթյունների հետեւենաքով վնասվածքներ է ստացել ոտքի շրջանում, նույնպես քայլել չի կարողանում: Լրագրողների հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ լրագրողները թիրախավորված են եղել ոստիկանության կողմից:

«Իրենք ուղղորդեցին ինչ-որ տարածք, լրագրողները հենց գնացին իրենց ասած տարածք, առաջին պայթյունները հենց լրագրողների շրջանում եղան: Իմ դիտարկմամբ լրագրողները թիրախավորված էին: Առավել ագրեսիվ էին այն լրատվամիջոցների նկատմամբ, որոնք տեսագրում էին, հենց տեսախցիկների լույս էին տեսնում, այդ ուղղությամբ պայթուցիկ էին նետում»,- պատմեց Ռոբերտ Անանյանը:

Նշենք, որ Սարի թաղում եւ Խորենացի փողոցում ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ նախօրեին տեղի ունեցած բախումների հետեւանքով «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 50 մարդ, որոնցից 36-ն արդեն դուրս են գրվել:

Հուլիսի 29-ի երեկոյան Խորենացի փողոցում եւ Սարի թաղում բախումներ են տեղի ունեցել քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ:

ՊՊԾ գնդի առջեւ գտնվող տարածքը (Սարի թաղ) ազատելու մասին նախազգուշացումից հետո ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել, հարձակվել մարդկանց վրա։ Պաշտոնական տվյալներով, վեց տասնյակ մարդիկ մարմնական վնասվածքներ են ստացել։ Ակցիայի ընթացքում նաեւ բազմաթիվ լրագրողներ են տուժել:

Միեւնույն ժամանակ, քաղաքացիներ են բերման ենթարկվել Խորենացի փողոցից: Ընդհանուր առմամբ, ըստ ոստիկանության, բերման է ենթարկվել 165 քաղաքացի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, հիվանդանոցներ է տեղափոխվել 73 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ