News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Սանկտ Պետերբուրգի որոշ բնակիչների զայրացրել է Միքելանջելոյի Դավիթի քանդակը։ Մասնավորապես, Իննա անունով ոմն կին որոշել է, Պիտերի կենտրոնում առանց անդրավարտիքի մերկ տղամարդը վրդովեցուցիչ է, ավելին՝ Դավիթի առնանդամը փչացնում է քաղաքի պատմական տեսքը եւ պղծում է մանկական հոգիները։

Կնոջ «բարոյական» պոռթկումները հանգստացնելու համար «Հյուսիս 7» խմբի նկարիչները գլխարկով ծածկել են Դավիթի սեռական օրգանները։

Քանդակի պլաստիկե կրկնօրինակը գտնվում է սուրբ Աննայի լյութերական եկեղեցու մոտ։ Այն տեղադրվել էր «Միքելանջելո. Աշխարհի արարչագործություն» ցուցահանդեսի շրջանակներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ